ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան

Սովետական Միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում, մեր տարածաշրջանում, թողել է չլուծված սահմանային հարցեր. Մեզ էլ ասել է՝ դուք, որ ապրում եք ՀՀ-ում, միշտ երազեք, որ ձեր տունը մենակ այստեղ չէ, այնտեղ էլ է ձեր տունը, այնտեղ էլ: Մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք էլ միշտ կախված լինենք իրենցից: Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այո՛, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, և, այո՛, 2026-ի հունիսի 7-ի ընտրությունները լինելու են խաղաղության և հնարավոր պատերազմի մասին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խաղաղության երաշխավորներին, Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, թե աշխարհում գոյություն չունի 100 տոկոսանոց երաշխավորություն. «Մեր երաշխավոր, իր ռուսական բազան այստեղ ունեցող, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահներ ունեցող մարդը, որը երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց հետևյալը՝ զգո՛ւյշ դուրս եկեք, որ այստեղ բան չլինի»:

Դիտարկմանը, թե դրա պատճառն այն էր, որ Պրաhայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ չէր կարող Պրաhայում Հայաստանը չճանաչել, որովհետև եթե չես ճանաչում Հայաստանի հանրապետությունը, ի հայտ է գալիս ՀԱՊԿ-ի հայտարարությունը, թե ՀՀ սահմանները սահմանազատված ու սահմանագծված չեն, ինչպե՞ս խառնվենք:

«Հայաստանը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց և իշխանությունը կորցնելուց: Ով խոսում է Պրահայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ ՀՀ-ն որպես անկախ երկիր չլինի…

Մենք Պրահայում ոչ թե Ադրբեջանի տարածքն ենք ճանաչել, այլ մեր տարածքն ենք ճանաչել, որովհետև Հայաստանը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է Ադրբեջանը»,- հայտարարեց նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031