Թեհրանը կականապատի Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները երկրի ափամերձ հատվածի կամ կղզիների վրա հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի Պաշտպանության խորհուրդը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հիշեցնում ենք, որ հակառակորդի կողմից Իրանի ափերի կամ կղզիների վրա հարձակվելու ցանկացած փորձի դեպքում Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները, ինչպես նաև ափամերձ գոտին կականապատվեն»,- ասվում է Պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր է միայն Իրանի նկատմամբ ոչ թշնամաբար տրամադրված երկրների համար՝ Թեհրանի հետ այդ հարցի համաձայնեցման դեպքում:
Հիշեցնենք, որ շաբաթ ուշ երեկոյան Թրամփը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի Իրանի էլեկտրակայաններին, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չվերաբացի Հորմուզի նեղուցը։






































