Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և «Mercedes G»-ն

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «Mercedes G» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes G»-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930