Ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն։
«Սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»,- տեղեկացրել է վարչապետը՝ նշելով, որ վստահ է՝ ժողովուրդն ապահովելու է այդ մեծամասնությունը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելել է․
«Ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» գոյությունից է կախված պատերազմի լինել-չլինելը, այլ եթե ՔՊ-ի առաջարկած ուղին չընտրի Հայաստանի Հանրապետությունը և ընտրի օլիգարխների առաջարկած ուղին, դա է տանելու դեպի պատերազմ»։






































