ՀՊԼ․ «Նոա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Շիրակ»-ին

Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Նոա»-«Շիրակ» հանդիպումը, որն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով։ Աբովյանում անցկացված խաղում «Նոան» 3:0 հաշվով առավելության հասավ գյումրեցիների նկատմամբ։

Հաղթող թիմի կազմում իրենց անվան դիմաց գոլ գրանցեցին Գուստավո Սանգարեն, Նարդին Մուլահուսեյնովիչը և Հելդեր Ֆերեյրան:

Գրանցված արդյունքից հետո «Նոան» իր ակտիվում ունի 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» վաստակած 10 միավորով 9-րդն է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031