Խուճապ չկա, Փաշինյանի արձագանքը բնական է, պատասխանում է առկա խոսույթին․ ՆԳ նախարար

Որևէ խուճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում և քաղաքական արձագանք է նաև տալիս, որպես երկրի ղեկավար։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պատերազմ են նախապատրաստում, ընդ որում ծանր հետևանքներով։

«Եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ։

Կարծում եմ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին և վստահ եք, որ շատ ուժեր այնպիսի մտքեր և այնպիսի հայտարարություններ են հնչեցնում, որոնք այո, հակադարձում են հաստատված խաղաղությանը և կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել, ինչը բնական է։

Ես նշեցի, որ կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական և իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա արդեն նաև իրավական գնահատական»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031