«ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր»:
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները, ու ես ուրախությամբ պետք է փաստեմ, որ, ի վերջո, ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր:
Այս ժամկետը մեզ համար 2026 թվականի աշունն է»,- նշել է նա:





































