Շաբաթ օրը սպասվում է բանակցային թիմերի հանդիպում. ուկրաինական պատվիրակությունն արդեն ուղևորվում է ԱՄՆ. Զելենսկի

Միացյալ Նահանգները պատրաստ է դադարեցնել այս պատերազմը, բանակցային թիմերը շաբաթ օրը կհանդիպեն ԱՄՆ-ում, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունն արդեն ուղևորվում է ԱՄՆ։

«Բանակցություններում դադար կար, և ժամանակն է այն դադարեցնել։ Եվ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի բանակցությունները իսկապես իմաստալից լինեն։ Մենք սպասում ենք հանդիպումների Միացյալ Նահանգներում այս շաբաթ օրը», — ասել է Ուկրաինայի նախագահը իր երեկոյան ելույթում։

Կրեմլը նախկինում հաստատել էր, որ բանակցությունները դադարեցվել են, քանի որ ամերիկյան կողմն ուներ «այլ առաջնահերթություններ»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031