Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող կնոջ ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնություն է ժամանել։ Նա անօգնական պառկած էր աստիճանների վրա, մինչև ժամանեց շտապօգնության մեքենան։
Նրան պատգարակով տեղափոխեցին շտապօգնության մեքենան՝ զննելու։
Ավելի վաղ նա լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ 5 տարի է՝ բնակվում է լքված շինության մեջ, երբ իմացել է, որ ինքնակամ շինություններն օրինականացնում են՝ դիմել է քաղաքապետարան, հետո չափագրող է կանչել, որ օրինականացման գործընթաց իրականացնի, տեսել է, որ քանդել են շինությունը։ Կինը արդեն երկար ժամանակ դրսում է մնացել։
Նա պաստառներ էր բերել իր հետ, որոնց վրա գրված էր. «Եթե որևիցե մեկը խոչնդոտի իմ բողոքի ակցիան, կդիմեմ ինքնահրկիզման», «Օգնեք ինձ, չեմ ուզում ինքնասպան լինել», «Հայտարարում եմ անժամկետ հացադուլ»։






































