Skip to main content

Չինաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ճապոնիային արհեստական բանականությունը պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու համար օգտագործելու մեջ

Ճապոնիայի աջ ուժերն օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիաները պատմական արխիվները զտելու համար՝ փորձելով արդարացնել պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների համար և խեղաթյուրել պատմական ճշմարտությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դիվանագետի խոսքով՝ Ճապոնիայում ուժեղանում է պատմական փաստերի ժխտման միտումը, իսկ ճապոնական դասագրքերը շարունակում են մեղմել ճապոնական ագրեսիայի գնահատականը։

նշենք, որ այսօր ՉԺՀ-ում անցկացվում են հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Մուկդենյան միջադեպի 95-րդ տարելիցին, որը դարձավ Չինաստանի հյուսիս-արևելքի ճապոնական օկուպացիայի սկիզբը։

1931 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը ճապոնական զինվորականները պայթեցրել էին Հարավմանչժուրական երկաթուղու մի հատվածը Շենյան քաղաքի մոտ, որը արևմտյան և ճապոնական պատմագրության մեջ անվանվում էր Մուկդեն, ինչից հետո դիվերսիայի մեջ էին մեղադրել չինական կողմին և հարձակվել չինական զորքերի դիրքերի վրա։ Սադրանքը առիթ դարձավ ճապոնական Կվանտունյան բանակի հարձակման համար։

Հետագա մի քանի ամիսների ընթացքում Ճապոնիան հաստատեց իր վերահսկողությունը Մանչժուրիայի նկատմամբ և այնտեղ ստեղծեց Մանչժոու-Գո մարիոնետային պետությունը։ Չինաստանում Մուկդենյան միջադեպը դիտարկվում է որպես չին ժողովրդի՝ ճապոնական ագրեսիայի դեմ երկարատև դիմադրության պատերազմի սկիզբ, որը տևեց 14 տարի և ավարտվեց 1945 թվականին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930