Skip to main content

Բյուրեղավանում շարունակվում է ամենօրյա ռեժիմով ջրի մոնիթորինգը. այս պահին շեղումներ չկան. Ավանեսյան

Բյուրեղավանում ջրի մոնիթորինգն ամենօրյա ռեժիմով իրականացվում է և շատ ուշադիր ենք ընդհանուր ջրի որակի մասով, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ միայն Առողջապահությունը չէ, որ մոնիթորինգ է իրականացնում. «Գիտեք, որ ամեն մի օղակ պատասխանատվության իր շրջանակն ունի, բայց մենք՝ որպես Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, այս ընթացքում ուժեղացրել ենք մոնիթորինգը։ Այս պահին շեղումներ չենք գրանցում։ Գիտեք, ՀՀ ամբողջ տարածքով ակտիվ գնում են ջրային ենթակառուցվածքների բարենորոգման ծրագրերը և այս մասով էլ պատկան մարմինները զբաղվում են»։

Նա ավելացրեց, որ ջրի հետազոտություն էին իրականացրել և իրենք հայտնաբերել էին սնդիկի պարունակության թույլատրելի շեմի շեղումներ. «Դրանից հետո փոխվարչապետ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, ովքեր իրենց լիազորությունների շրջանակներում աշխատանքներ են տանում՝ պարզելու պատճառները»։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ համայնքի բնակչությունն ապահովված է անվտանգ ջրամատակարարմամբ, մինչև հանձնաժողովը այս հարցերը կքննարկի և արդյունքների մասին կհայտնի»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031