Skip to main content

Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և ուրանալ

Իշխող ուժի ոչ պատահական պատգամավորներից մեկը հայտարարել է, թե «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»․ անդրադարձել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, առաջ ընկնելով՝ ասեմ, որ սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը:

Պարզ ասած՝ իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և ուրանալ:

Կոնկրետ բանակի առումով՝ այս վտանգավոր ուղերձն արտացոլում է զինծառայողների, սահմանի, բանակի վերաբերյալ իշխանության պատկերացումներն ու հանձնարարականները», — գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930