ՔՊ-ն այլանդակել է հայկական պետականության հիմքերն ու մեր ինքնությունը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ն իրականացնում է տնտեսական ահաբեկչություն։
«Դուք փորձում եք մարդկանց իբր համոզել, որ կոռուպցիայի դեմ պայքար եք ծավալում, բայց, իրականում, դա այդպես չէ։ Ես վստահ եմ, որ եթե վաղը հնարավորություն լինի, դուք օպերացիա կիրականացնեք ձեր սրտի օլիգարխի նկատմամբ։ Տնտեսական ու իրավական լծակները չի կարելի օգտագործել սեփական քաղաքական ախորժակը բավարարելու համար»,- ասաց Խամոյանը։
Պատգամավորը նշեց, որ ՔՊ-ականներն ադրբեջանական մամուլի ուրախությունն են, նրանց հերոսներն են։
«Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան՝ ադրբեջանցիները»,- հավելեց Խամոյանը։






































