Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի ճանապարհահատվածում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:






































