Skip to main content

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրոպական միությունը հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ Երևանի և ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մերձեցմանը զուգընթաց։ Այդ մասին «Известия»-ին հայտարարել է Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։

«Առայժմ չեմ ակնկալում, որ տվյալ դեպքում ԵՄ-ն Հայաստանից գործողություններ կպահանջի Ռուսաստանի դեմ։ Այնուամենայնիվ, չեմ կասկածում, որ ապագայում Հայաստանից կխնդրեն ընդունել նման միջոցներ՝ հաշվի առնելով, որ այն սկզբունքորեն ստանձնել է ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը մոտենալու պարտավորություն։ Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա դիմակայել նման ճնշմանը, քանի որ դա չի բխում նրա շահերից»,- ասել է պատգամավորը։
Սեպտեմբերի 15-ին Եվրախորհրդարանը պետք է քննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման հարցը։ Նախաձեռնությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել տուրքերը դեպի ԵՄ հայկական արտահանման զգալի մասի վրա։ Ընդ որում՝ Երևանը պետք է կատարի Բրյուսելի պայմանները, այդ թվում՝ հաստատի ապրանքների ծագումը և համագործակցի եվրոպական մաքսային մարմինների հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930