Skip to main content

Հրդեհ Էջմիածնում․ կանխվել է կրակի տարածումը հարակից բնակարաններ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:

Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:04-ին, մարվել՝ 19։36-ին։

Այրվել է տան խոհանոցը (մոտ 10 քմ), տարհանվել է չորս քաղաքացի, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031