Skip to main content

Խուլիան Ալվարեսը կշարունակի խաղալ «Ատլետիկոյում»

Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, մեծ հավանականությամբ, կշարունակի ելույթները թիմում առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, ամռանը «Բարսելոնա» տեղափոխության ձախողումից հետո հարձակվողը չի պատրաստվում հունվարին պնդել գործարքի կայացման հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվարեսը չի ցանկանում կրկին կոնֆլիկտ ունենալ «Ատլետիկոյի» ղեկավարության հետ, քանի որ կողմերի միջև հարաբերությունները նոր են սկսել կարգավորվել։

Չնայած սրան՝ կատալոնական ակումբը շարունակում է հետաքրքրված մնալ աշխարհի չեմպիոնի ծառայություններով, սակայն այժմ ուսումնասիրում է նաև հարձակման գիծն ուժեղացնելու այլ թեկնածուների։

Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930