Skip to main content

Իսրայելի և Լիբանանի բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր. Axios

Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների բանակցությունների հերթական փուլը Հռոմում, որը նախապես ծրագրված էր անցկացնել հաջորդ շաբաթ, տեղափոխվել է հոկտեմբեր։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ պաշտոնատար անձանց թվից նրա աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի և Լիբանանի բանակցությունների հաջորդ փուլը, որը նախատեսվում էր անցկացնել հաջորդ շաբաթ Հռոմում, հետաձգվել է։

«Փոխարենը Իսրայելի և Լիբանանի դեսպանները կհանդիպեն Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում,՝ քննարկելու վերջին զարգացումները և երկու երկրների միջև շրջանակային համաձայնագրի իրականացումը», — նշվում է հրապարակման մեջ։

Ինչպես հավելել է աղբյուրը, պաշտոնական բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերին Հռոմում։ Պորտալի տեղեկություններով՝ պատճառը կողմերի նախապատրաստումն է այլ միջոցառումների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելն ու Լիբանանը ծրագրում էին սեպտեմբերի 15-16-ին անցկացնել հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված բանակցությունների ութերորդ փուլը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ կողմերը պետք է քննարկեին Լիբանանի հարավային շրջաններում լիբանանյան բանակի վերահսկողության տակ նոր պիլոտային գոտիների ստեղծումը։ Նախորդ փուլը տեղի էր ունեցել օգոստոսի 4-6-ը։ Այն ընդհատվել էր Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շիական կազմակերպության կողմից իրականացված զինված հրահրման պատճառով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031