Skip to main content

ԿԺԴՀ-ն և ՌԴ-ն բարդ միջազգային իրավիճակում ամրապնդում են համախմբվածությունը. Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ-ն և ՌԴ-ն բարդ միջազգային իրավիճակում ամրապնդում են համախմբվածությունը: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխան հեռագիր է ուղարկել պետության հիմնադրման 78-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր երկու երկրներն ու ԿԺԴՀ-ի ու ՌԴ-ի ժողովուրդները պատմության դաժան մրրիկների մեջ ամրապնդում են վստահությունն ու համախմբվածությունը, համատեղ պաշտպանում արդարությունն ու խաղաղությունը՝ շարունակելով նոր էջեր գրել դաշինքի մեծ պատմության մեջ»,- Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահը հիշեցրել է նաև Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ԿԺԴՀ-ի կառավարության կամքի անխախտելիության մասին։

«Ես հաստատապես վստահ եմ երկրի անվտանգության շահերի և միջազգային արդարության պաշտպանությանն ուղղված այսօրվա սուրբ պատերազմում ՌԴ-ի հաղթանակին»,- նշել է Կիմ Չեն Ընը և խոստացել անփոփոխ կերպով աջակցել ռուս ժողովրդին։ Նա երկրին մաղթել է հաղթանակ և փառք։

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԿԺԴՀ-ի հիմնադրման 78-րդ տարեդարձի պատվին շնորհավորական հեռագիր էր ուղարկել Կիմ Չեն Ընին։ Դրանում Ռուսաստանի առաջնորդը հայտարարել էր, որ երկրները կշարունակեն ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված աշխատանքը՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հուنով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930