Skip to main content

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի` «Արարատ-73»-ի, ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը:

Սերգեյ Պողոսյանը ծնվել է 1948 թվականին:

ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երևանի «Արարատ»-ի կազմում: 1973 թվականին ԽՍՀՄ գավաթակիր և երկրի առաջնության ոսկե մեդալակիր է: Պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով:

«Արարատ»-ի կազմում մասնակցել է 63 խաղի, խփել՝ 5 գնդակ:   1973 թվականին «Արարատ»-ը մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930