Skip to main content

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ Հայրապետյանի ապօրինի առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ

Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Առանձնատնից բացի՝ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031