Skip to main content

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը

Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որով Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ կսահմանվեն։

«Հավատարիմ իր սկզբունքներին և իր դիրքորոշման մեջ անսասան՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն է տվել հայկական ապրանքատեսակների համար Ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին: Եվս մեկ կարևոր քայլ ՀՀ-ԵՄ գործընկերության համար»,- X-ի իր էջում գրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031