«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիևյան արարքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Պատճառը շատ պարզ է՝ ոչ ոք չի ստացել համապատասխան հրահանգ կառավարությունից։ Չէ՞ որ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը կառավարվում է գործադիր իշխանության կենտրոնից, այլ ոչ թե վերահսկում է գործադիր իշխանությանը՝ ինչպես սահմանադրական կարգն է։ Ավելին, այս մասին օրերս բաց տեքստով հայտարարել է նախկին պատգամավոր, ՔՊ–ում «խորհրդավոր շնորհազրկված» Հայկ Սարգսյանը, ասելով, որ խորհրդարանում կարգ կա՝ այն օրինագիծը, որը չի ստացել կառավարության հավանություն՝ չի հայտնվում օրկարգում։ Եվ գործող ոչ մի պատգամավոր չի համարձակվել հերքել իրերի այդ՝ դե ֆակտո հակասահմանադրական կարգը։
Ըստ այդմ պարզ եզրակացություն՝ Հաջիեւին անդրադառնալու համարձակություն չեն ունեցել, որովհետեւ չեն ունեցել համապատասխան հաղորդագրություն կառավարությունից։
Իսկ թե ինչո՞ւ, թերւս առավել պարզ է վաղուց»,-գրել է նա։






































