Skip to main content

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Մոսկվան մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:

Մարիա Զախարովայի խոսքով՝ ակնկալում են նույն մոտեցումը նաև Երևանից: «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական գործակցության ընդլայնման հարցը։ 102-րդ ռազմաբազան առանցքային դեր է խաղում Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում, և դրան այլընտրանք դեռևս չկա»,- կարծիք է հայտնել Զախարովան։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ հայտարարել էր, որ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, նշել էր, որ Երևանը 102-րդ ռազմաբազայի հարցը երբեք չի բարձրացրել, սակայն եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել, հայկական կողմը չի առարկի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930