Skip to main content

Վրաստանը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Գիորգի Զաքարաշվիլին նշանակվել է Ադրբեջանում Վրաստանի նոր դեսպան։

Մինչև Ադրբեջանում նշանակվելը Զաքարաշվիլին ղեկավարել է Վրաստանի դիվանագիտական առաքելությունը Ուկրաինայում և եղել է Վրաստանի մշտական ներկայացուցիչը ՎՈՒԱՄ-ում։

Հիշեցնենք՝ Վրաստանի դեսպանը Բաքվում նախկինում եղել է Զուրաբ Պատարաձեն, որը ներկայումս զբաղեցնում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031