Skip to main content

ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. WSJ

ԱՄՆ զինվորականները մինչև 70 Patriot կալանող հրթիռ և մեկ տասնյակից ավելի Thaad կալանող հրթիռներ են վատնել, ընդհանուր առմամբ՝ շուրջ 80 միավոր, անցյալ շաբաթ Հորդանանում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածներից մեկը հետ մղելու համար:

Ի վերջո, չի էլ հաջողվել ամբողջությամբ հետ մղել այն, հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

«ԱՄՆ զորքերը արձակել են 60-70 Patriot կալանող հրթիռ՝ հարձակումը հետ մղելու համար: ԱՄՆ-ը նաև արձակել է մեկ տասնյակից ավելի Thaad հրթիռր: ՀՕՊ համակարգերը չեն կարողացել կանխել բոլոր հարվածները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է հրատարակության զրուցակիցներից մեկը, նման ծախսը համեմատելի է այն բանի հետ, ինչ ԱՄՆ-ը ծախսել էր ռազմական հակամարտության այլ ժամանակահատվածներում ամբողջ շաբաթվա ընթացքում:

Ինչպես պնդում է Wall Street Journal-ը, իրանցի զինվորականները հարմարեցրել են իրենց հարձակումները և սկսել են կիրառել մարտագլխիկներ, որոնք թիրախին մոտենալիս բաժանվում են բազմաթիվ ավելի փոքր արկերի, ինչը դժվարացնում է դրանց որսումը: Արդյունքում, չնայած զինծառայողների շրջանում զոհերի բացակայությանը, իրանական հրթիռներին հաջողվել է խոցել ԱՄՆ-ի կործանիչները Հորդանանի Մուվաֆֆաք Սալթի բազայում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930