Skip to main content

Քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։

Սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Արդարադատության և ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման գործընթացում առկա գործնական խնդիրները, գործընթացում ներգրավված իրավասու մարմինների դերակատարումը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման և տեսակցությունների արդյունավետ կազմակերպման հնարավոր մեխանիզմները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երեխային օտարերկրյա պետություն անօրինական տեղափոխելու դեպքում երեխայի հետ շփման իրավունքի ապահովման գործընթացում առկա խնդիրներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման և դիմում-բողոքների քննարկման արդյունքում վեր հանված խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերի ու համագործակցության հնարավորություններին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930