Skip to main content

Գերմանիայում հայտնաբերվել է 1,5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք՝ կապված Զելենսկու անվան հետ

Գերմանիայում հայտնաբերվել է մոտ 1,5 մլն եվրո (ավելի քան 145 մլն ռուբլի) արժողությամբ անշարժ գույք, որը, ըստ RT-ի, պատկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընկեր և նախկին օգնական Սերգեյ Շեֆիրի ընտանիքին։ Այս մասին RT-ն գրում է՝ վկայակոչելով իրավաբանական անձանց ռեգիստրների տվյալները և փաստաբանի տեղեկությունները։

RT-ի փոխանցմամբ՝ Շեֆիրների ընտանիքը անշարժ գույքը ձեռք է բերել մի քանի օֆշորային ընկերությունների միջոցով։ Դրանցից մեկը՝ կիպրական Triapos Ltd ընկերությունը, ոչ ուշ, քան 2018 թվականին ստացել է 3,7 մլն դոլարի վարկ՝ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։

Նույն թվականին այդ վարկից ստացված միջոցների մի մասը փոխանցվել է գերմանական երկու ընկերությունների, որոնք, ըստ հրապարակման, նույնպես վերահսկվում են Շեֆիրների կողմից։

RT-ի տվյալներով՝ այդ ընկերություններից մեկը 2019 թվականին Դրեզդենում մեկ կամ մի քանի անշարժ գույքի ձեռքբերման գործարք է իրականացրել՝ 1,5 մլն եվրո ընդհանուր արժեքով։

Հրապարակման մեջ նշվում է, որ Գերմանիայի անշարժ գույքի ռեգիստրը փակ է հանրության համար, ուստի գործարքների ճշգրիտ գումարներն ու սեփականատերերի տվյալները հասանելի են միայն տեղական փաստաբաններին և նոտարներին։

Շեֆիրների՝ Դրեզդենում անշարժ գույք ձեռք բերելու մասին RT-ին պատմել է անանուն մնալ ցանկացող փաստաբանը։ Նրա նախնական տեղեկություններով՝ խոսքը Գլացիսշտրասե 1 հասցեում գտնվող առանձնատան մասին է։

Փաստաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դրեզդենի այդ հատվածում գտնվող այդ բնակելի շենքը Google Maps-ի արբանյակային պատկերներում ծածկված է։ Նրա կարծիքով՝ դա կարող է վկայել, որ շենքում բնակվել է «ոչ սովորական ընտանիք», այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի ընտանիքը։

Միևնույն ժամանակ, RT-ի զրուցակիցը չի բացառել, որ այդ բնակարաններից կարող էր օգտվել նաև անձամբ Վլադիմիր Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930