Skip to main content

Հույս ունենք, որ տարածաշրջանում րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն. Թուրքիայի ՊՆ նախարար

«Գոհունակությամբ ենք ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը»:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն։

Աջակցում ենք գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի կայուն տարածաշրջանային խաղաղությունը և կնպաստի ողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը:

Ըստ նրա՝ Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի և հավատացած է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ամուր համերաշխությունը ևս այդ նոր շրջանի կարևորագույն երաշխիքներից մեկն է:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930