Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։
Դատարանը քննելու է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։
«Մոտ 450 օր՝ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է։ Սա արդարադատության արդյունք չէ, սա քաղաքական միջամտության ու իշխող ուժի վախերի դրսևորումն է։
Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը, որովհետեւ անգամ անազատության ու ծայրահեղ ճնշումների արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվեցին Սամվել Կարապետյանին։
Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հասարակությունը պետք է ստանա։
Իսկ իրավունքը պետք է գերակայի, արդարադատությունն էլ պետք է իրացվի։
Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին։
Ազատությո՛ւն Հայաստանին»,- ասվում է «Ուժեղ Հայաստան»-ի տարածած հաղորդագրությունում։






































