Skip to main content

Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանյան նախագահության պատվիրակության կազմում, մասնակցել է Կոնվենցիայի գործադիր քարտուղարի և Քարտուղարության այլ ներկայացուցիչների հետ Համաժողովին ընդառաջ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին։ ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԳՄԱՆ և ՀՀ ՇՄՆ ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Համաժողովի առանցքային բանակցային և քաղաքական հարցերը, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նախագահության հատուկ ուշադրությունն ու բարձր մակարդակի ներգրավվածությունը պահանջող ուղղությունները։

Մտքեր են փոխանակվել Առաջնորդների գագաթնաժողովի և բարձրաստիճան նախարարական հատվածի նախապատրաստական աշխատանքների, դրանց բարձր մակարդակով մասնակցություն ապահովելու կարևորության, ինչպես նաև զգայուն հարցերի շուրջ քաղաքական ներգրավվածությանն ուղղված քայլերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Համաժողովի շրջանակում նախատեսվող թեմատիկ օրերին և միջոցառումներին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930