Skip to main content

Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում՝ մոտ 6կմ երկարությամբ, իրականացվում է միջին նորոգում։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հիմքով փոսային նորոգման, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի ճանապարհային նշաններով, անվտանգության այլ տարրերով, ինչպես նաև կլրացվեն ու կհարթեցվեն կողնակները։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031