Skip to main content

Առաջարկում եմ արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին. Թագուհի Ղազարյան

Առաջարկում եմ արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին: Այս մասին ասել է Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

«Գործող կարգավորումն այնպես է գրված, որ ընտրություններից մի քանի օր առաջ, գրանցումից երեք օր առաջ ստեղծված կուսակցությունները կարող են մասնակցել ընտրություններին։ Քանի որ մենք չենք նախատեսել ընտրությունների այդպիսի սցենար, կանխարգելող նորմ չենք գրել»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ գործող կուսակցությունների ֆինանսական շարժը վերահսկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, մինչդեռ ընտրություններից առաջ հասարակական, բարեգործական կամ այլ կազմակերպությունների հիմքի վրա ձևավորված նոր կուսակցությունների նախկին ֆինանսական գործունեության նկատմամբ նման վերահսկողություն չի իրականացվում։

«Հին կուսակցությունների ֆինանսական շարժը վերահսկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բոլորը կարող են տեսնել այն։ Մինչդեռ նոր կուսակցությունների ֆինանսական շարժի մասին ոչինչ հայտնի չէ։ Մեր նախորդ ընտրությունների փորձառությունը ցույց տվեց, որ այդ կուսակցությունները հիմնվում են որպես բարեգործական, հասարակական կամ այլ տիպի կազմակերպություններ, որոնց ֆինանսական շարժի նկատմամբ նման վերահսկողություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող իրականացնել»,- նշել է պատգամավորը։

Ղազարյանի գնահատմամբ՝ արդեն գոյություն ունեցող կուսակցությունների անվանափոխմամբ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը ևս խնդիրներ է առաջացնում։

«Ընտրությունների ընթացքում կուսակցությունների կնիքները, այսպես ասած, վարձով տրամադրելու պրակտիկան նոր չէ։ Մենք տեսել ենք, որ դրանք գործնականում գործող կուսակցություններ չեն և քաղաքական համակարգը դեֆորմացնելուն միտված երևույթներ են: Այս կապակցությամբ միակ գաղափարը, որ կարող եմ առաջարկել, այն է, որ մենք առնվազն վերջին երկու տարում անվանափոխություն ունեցած կուսակցություններին նույնպես արգելենք մասնակցել ընտրություններին, որպեսզի մարդիկ իրենց քաղաքական գործունեությամբ մասնակցեն քաղաքականությանը, ոչ թե մախինացիաներով»,- ընդգծել է Ղազարյանը։

Նա նաև խնդիր է համարել ընտրական ցուցակներում անկուսակցականների համար նախատեսված տեղերը այլ կուսակցությունների ղեկավարներին հատկացնելու պրակտիկան։ Ղազարյանի խոսքով՝ նման դեպքերում կուսակցությունը փաստացի դաշինքի ձևաչափով է մասնակցում ընտրություններին, սակայն օգտվում է կուսակցության համար սահմանված ավելի ցածր անցողիկ շեմից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930