Հայաստանի Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, մի շարք պատմամշակութային վայրեր այցելուների համար բաց կլինեն հատուկ աշխատանքային գրաֆիկով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։
Ամբերդը կաշխատի ժամը 10։00-ից 19։00-ն, Բջնիի ամրոցը՝ 10։00-ից 18։00-ն, իսկ Գառնու տաճարը՝ 09։00-ից 22։30-ը։
Զվարթնոցի տաճարի տարածքը բաց կլինի ժամը 10։00-ից 22։00-ն, սակայն ցուցասրահը փակ կլինի։
Զորաց քարերը այցելուների համար բաց կլինեն ժամը 09։00-ից 21։00-ն, իսկ Լոռի Բերդը՝ 10։00-ից 18։00-ն։






































