Skip to main content

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին պարզել են, որ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Ոսկեհատ գյուղի 37-ամյա բնակիչը էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում մեքենան վարելու հարցի շուրջ վիճել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 66-ամյա վարորդի հետ, ապա կանգնեցրել է նրա մեքենան և բռունցքով հարվածել 66-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Հետագա միջոցառումներով 37-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոսկեհատ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930