Skip to main content

Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնաuած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։21-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031