«Օգնեք ինձ, չեմ ուզում ինքնասպան լինել». Կնոջ կացարանը քանդել են, գիշերել է օդանավակայանում

Արդեն 5 տարի բնակվում եմ լքված վագոն–տնակում, երեք տարի է՝ գրանցված եմ այնտեղ , բայց մի օր տեսա շինությունը քանդել են, հողին են հավասարեցրել և ես արդեն ինքան ժամանակ դրսում եմ մնացել։ Այս մասին, այսօր՝ մարտի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող կինը։

Նա պաստառներ էր բերել իր հետ, որոնց վրա գրված էր. «Եթե որևիցե մեկը խոչնդոտի իմ բողոքի ակցիան, կդիմեմ ինքնահրկիզման», «Օգնեք ինձ, չեմ ուզում ինքնասպան լինել», «Հայտարարում եմ անժամկետ հացադուլ»։

Նա, մասնավորապես, պատմեց. «Երբ լսեցի, որ ինքնակամ շինությունները օրինականացնում են, դիմում գրեցի քաղաքապետարան, ինձ պատասխանեցին, որ պետք է կադաստրից հաշվառում բերեմ։ Ես անմիջապես գնացել եմ կադաստր, ինձ ասել են, սպասիր մինչև այդ որոշումն ուժի մեջ մտնի։ Ուժի մեջ մտնելուց հետո գեոդեզիայից մարդ եմ բերել, հետո մարդ եմ բերել չափագրման համար, տեսնում եմ՝ ինքնակամ շինությունը լրիվ ջարդել են, մենակ թողել են վագոն–տնակը։ Չգիտեմ՝ ով է արել, դա եմ պահանջում, որ գտնեն՝ ով է արել, որ ես հիմա փողոցում եմ ապրում։ Ոստիկանությունը պիտի արած լինի։

Արդեն ինքան ժամանակ է՝ փողոցներում եմ ապրում, այսօր գիշերը օդանավակայանում եմ անցկացրել։

20 տարվա լքված տարածք էր Շահումյան 4–րդ փողոցում։ Ես անօթևանների կացարանում էի, այնտեղից դուրս եկա, ինձ ասեցին՝ այնտեղ լքված տնակ կա, գնացի, մնացի, 5 տարի է՝ այնտեղ եմ ապրում, անձնագրով գրանցված եմ փաստացի։

Այս ընթացքում ոչ ոք ոչ չի եկել, չի խանգարել, ոչ մի բան չի արել։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել, գեոդեզիստը եկել չափագրումը արել է, մուծումները արել եմ, պիտի հաջորդ օրը չափագիր անեին, սրանք եկել քանդել են։

Դա 20 տարվա քարե շինություն էր, հողին են հավասարեցրել, թողել են միայն տնակը, էն էլ չգիտեմ ով կողպեք է դրել։ Ոստիկանությունից ինձ ասեցին, որ բանալին քաղաքապետարանում է, քաղաքապետարանում էլ ասացին, որ տարածքի ելք ու մուտքը հսկում է ոստիկանությունը»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031