Կատարը դատապարտում է «Հարավային Փարս» հանքավայրի հետ կապված գազային ենթակառուցվածքներին հասցված իսրայելական հարվածները

«Հարավային Փարս» իրանական հանքավայրի հետ կապված օբյեկտները հանդիսանում են կատարական «North Field» հանքավայրի շարունակությունը և դրանց հասցված իսրայելական հարվածները վտանգավոր և անպատասխանատու քայլ են տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիայի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին:

«Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները սպառնալիք են ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդներին և շրջակա միջավայրին», — զգուշացրել է նա:

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք կրկին հայտարարում ենք կենսական նշանակություն ունեցող օբյեկտների վրա հասցվող հարվածներից խուսափելու անհրաժեշտության մասին: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, պահպանել միջազգային իրավունքը և աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար», — եզրափակել է ալ-Անսարին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031