Ռուսաստանի հետ լինելու Ղրիմի բնակիչների ընտրությունը անսասան է. այն դարձել է Ռուսաստանի պատմության ամենակարևոր հանգրվաններից մեկը. Պուտին

Ռուսաստանի հետ լինելու ղրիմցիների ընտրությունն անսասան է, այն դարձել է Ռուսաստանի պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Այս ընտրությունը անփոփոխ է և անսասան։

Այն թելադրված է մեր հայրենիքի ճակատագրով և դարձել է նրա հազարամյա պատմության ամենակարևոր, և առանց չափազանցության, գուցե նույնիսկ որոշիչ հանգրվաններից մեկը՝ մեր ամբողջ բազմազգ ժողովրդի միասնության, կամքի և համախմբվածության խորհրդանիշը»,-նշել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպման ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930