Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի միջազգային կապերը աշխարհի տարբեր ծայրերից նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Այս մասին Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Հունիսից՝ Հայաստանում տեղի ունեցող ընտրություններից հետո, Սամվել Կարապետյանը ստանձնելու է երկրի կառավարման պատասխանատվությունը՝ ըստ բոլոր անկախ հարցումների, ըստ մարդկանցից ստացած հազարավոր ազդակների: Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը:

Տնտեսական ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր հանձնառություն երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից, դրանք նախընտրական խոստումներ չեն, այլ հստակ տնտեսական քայլեր են, որոնք կկիրառվեն հենց Սամվել Կարապետյանի վարչապետ դառալու առաջին օրվանից: Սա կօգնի բարձրացնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը, ինչ էլ կօգնի կասեցնել մարզերի բնակչության նվազումը, վերակենդանացնել աղքատության մեջ գտնվող մեր համայնքները և նոր խթան հաղորդել մեր մայրաքաղաքին:

Մենք սկսել ենք տնտեսական ծրագիրը, որովհետև հենց հզոր տնտեսությունն է այն ամուր հիմքը, որի վրա կարելի է կառուցել ուժեղ և երկարատև խաղաղություն: Այսօր աշխարհում այն երկրները, որոնք չունեն հզոր տնտեսություն, չեն կարող լիարժեք երաշխավորել իրենց անվտանգությունը, հատկապես այնպիսի անհանգիստ ու բարդ տարածաշրջանում, ինչպիսին այսօր Հայաստանն է: Այսօր և Արևելքը, և Արևմուտքը շահագրգրված են Չինաստանից Եվրոպա տանող անվտանգ ճանապարհով, սա մի հնարավորություն է, որից կարող է օգտվել միայն Սամվել Կարապետյանի նման ուժեղ առաջնորդը»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031