Skip to main content

Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են. Լի Ցյանը՝ Փաշինյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սրտանց շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս։

Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով։

Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930