Skip to main content

Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից՝ Աբհիջիթ Բաներջիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքից:

Վարչապետը ողջունել է պարոն Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Աբհիջիթ Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ՝ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու նպատակով։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930