Skip to main content

Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին. Լավրովի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին Անկախության օրվա կապակցությամբ։

«Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքականության նախարարությունների միջև ակտիվ երկխոսություն, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին: Մաղթում եմ Ձեզ և ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ», – ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հեռագրում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031