Ստամբուլում 61 տարեկանում մահացել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին X-ի իր էջում գրել է Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի և Կիպրոսի հարցերով գրասենյակի տնօրեն Նիգյար Գյոկսելը։
«Նրա բացակայությունն ահռելի դատարկություն կթողնի փոքրիկ այն աշխարհում, որը մենք կիսել ենք ավելի քան երկու տասնամյակ», — գրել է Գյոկսելը։






































