Ապահովագրության փոխհատուցումներն ըստ աշխատանքի ծանրաբեռնվածության են, որ բժիշկները նկատելի սպասարկում չունեն, պետք է վերապատրաստվեն. Ավանեսյան

Ապահովագրության շրջանակներում փոխվել է փոխհատուցման ամբողջ տրամաբանությունը. լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բժիշկներին ու բուժաշխատողներին վճարված գումարներից դժգոհություններին։

«Եթե առաջ ունեինք հստակ աշխատավարձ՝ անկախ քանի պացիենտ ունեն, հիմա ապահովագրության տրամաբանությամբ աշխատանքը և դրա ծանրաբեռնվածության հոսքը հաշվի չառնելու մեխանիզմից անցում ենք կատարում դեպի փոխհատուցում»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ հունվար-փետրվար ամիսներին անցումային շրջանում ուշացումներ եղան, որոնք արդեն լրացվել են։

«Մարտ ամսին արդեն վճարված աշխատավարձի մասով բազմահազար բուժաշխատողներ տեսնում են ավելացումները։ Բայց մի քանի ուղղություններով տեսնում ենք խնդիրներ, որոնց պետք է անդրադառնանք, դրանք են՝ պոլիկլինիկաներում ինֆեկցիոնիստները, տուբերկուլոզի մասնագետները, գինեկոլոգները, որոնք նկատելի սպասարկում չեն իրականացնում։ Մենք պետք է այդ մասնագետներին առաջարկենք վերապատրաստվել ընտանեկան բժշկության մեջ, որտեղ պակաս կա»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930