Skip to main content

Ինչ ծառայություններ է առաջարկում «Նաիրի» ԲԿ Գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի կենտրոնը

«Նաիրի» բժշկական կենտրոնի նորագույն և ժամանակակից սարքավորումներով համալրված Գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի մասնագիտացված կենտրոնում ամսական իրականացվում է մոտ 600 հետազոտություն։ Բոլորը կատարվում են ներերակային անզգայացմամբ՝ պացիենտների համար առավելագույն կոմֆորտ ապահովելու նպատակով։ Սրթնանալուց հետո նրանք որոշ ժամանակ անցկացնում են հարմարավետ հետհետազոտական սենյակներում, այնուհետև նրանց ուղեկցում են բուժող բժշկի մոտ։ Հոսպիտալացում չի պահանջվում։

Կենտրոնում կատարում են գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, դուոդենոսկոպիա, էնդոսկոպիկ եղանակով հեռացվում են ստամոքսաղիքային տրակտի գրեթե բոլոր բարորակ գոյացությունները, կատարում են կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում, մարսողական տրակտի ստենտավորում, ՌԽՊԳ, լեղածորանից քարերի հեռացում, լեղածորանի ստենտավորում, ինչպես նաեւ ներստամոքսային բալոնի տեղադրում, արյունահոսությունների դադարեցում, օտար մարմինների հեռացում եւ այլ տարբեր ծավալի էնդոսկոպիկ միջամտություններ։

Հետազոտությունների այս ծավալը և բարձր որակն ապահովվում են Pentax ֆիրմայի երկու ժամանակակից էնդոսկոպիկ համակարգերի շնորհիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031