Պետական բժշկական կենտրոնների ղեկավար կազմում նշանակվելու պահանջները կփոխվեն. նախագիծ

Պետական բժշկական կենտրոններում ղեկավար կազմի համար նախատեսված պահանջների փոփոխություն կիրականացվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի նպատակը բժշկական կազմակերպությունների կառավարման որակի և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է:

Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել առողջապահական կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները: Առաջարկվում է նաև բարձրացնել բուժկենտրոնների՝ բուժական գծով տեղակալների դերակատարումը:

«Նախկինում ԲԿ-ների տնօրեն կարող էր նշանակվել միայն բժշկական կրթություն ունեցող անձը: Սա ինչ-որ առումով սահմանափակում էր այս կառույցների կառավարմանը ներգրավել նաև, օրինակ, բիզնես ադմինիստրացիայի գծով կրթություն ունեցող մասնագետներին:

Մենք այս նախագծով ընդլայնել ենք շրջանակը, հնարավորությունները, և այս սահմանափակումը հանում ենք: Դնում ենք, որ բժշկական կրթություն ունեցող անձինք, որոնք ունեն նաև հանրային առողջապահության կամ կառավարման մագիստրոսի կրթություն, ունեն աշխատանքային ստաժ, ինչպես նաև ոչ բժշկական կրթություն ունեցող այն անձինք, որոնք ունեն բիզնես կառավարման և առողջապահական ոլորտում աշխատելու կառավարչական փորձ, ևս կարող են հավակնել այս պաշտոններին»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031