33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը, չունենալով համապատասխան լիցենզավորում և փաստաթղթեր, զբաղվում է կահույքի և դռների արտադրությամբ ու վաճառքով:

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են Արշալույս գյուղ: Պարզվել է, որ նշված հասցեում գործում է կահույքի արտադրամաս՝ կահույք պատրաստելու համար նախատեսված հաստոցներով, գործիքներով, առարկաներով ու կիսով չափ պատրաստված տարբեր տեսակի կահույքով։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031