Ռուսաստանում ներգաղթյալների համար նոր փոփոխություններ են պատրաստում

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը առաջարկել է վերացնել միգրացիոն քարտը 2028 թվականից սկսած՝ դրա ակնհայտ հնացած լինելու պատճառով։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ դա բխում է գերատեսչության պատրաստած օրենքի նախագծից։

Բացատրական գրառման մեջ նշվում է, որ տվյալների փոխանակումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Բացի դրանից, մշակվում են օտարերկրացիների մուտքի և երկրում մնալու ստուգման այլընտրանքային գործիքներ։

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը պատրաստել է նաև օրինագիծ, որն առաջարկում է պարտադրել օտարերկրացիներին, որ վերջիններս ծանուցեն իշխանություններին Ռուսաստան մուտք գործելու իրենց ծրագրերի մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031