Իրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածnւթյան նվազեցման առաջարկները. Reuters

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածության նվազեցման կամ հրադադարի վերաբերյալ առաջարկները, որոնք Թեհրանին էին փոխանցվել երկու միջնորդ երկրների կողմից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ըստ պաշտոնյայի՝ արտաքին քաղաքականության հարցերով իր առաջին նիստի ժամանակ Խամենեիի դիրքորոշումը ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժխնդիր լինելու հարցում եղել է չափազանց կոշտ և լրջմիտ։ Աղբյուրը չի հստակեցրել՝ արդյոք առաջնորդն անձամբ է ներկա գտնվել նիստին։

Բարձրաստիճան պաշտոնյան, ով խնդրել է չհրապարակել իր անունը, նշել է, որ գերագույն առաջնորդի խոսքով՝ խաղաղության համար ճիշտ ժամանակը չէ, քանի դեռ ԱՄՆ-ն ու Իսրայելը ծնկի չեն եկել, չեն ընդունել իրենց պարտությունը և փոխհատուցում չեն վճարել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031